Մատչելիության հղումներ

Հացադուլում գտնվող Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է


«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հացադուլ է անում Ազատության հրապարակում, 3-ը մարտի, 2025թ․
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հացադուլ է անում Ազատության հրապարակում, 3-ը մարտի, 2025թ․

Ազատության հրապարակում արդեն երկրորդ օրը հացադուլում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է։

Թանդիլյանի կուսակից ընկեր Վարդան Ավագյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ շտապօգնություն է եկել, ճնշման տատանում է արձանագրել և առաջարկել դադարեցնել հացադուլը։

Թանդիլյանը մարտի 1-ին հացադուլ սկսեց՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։

1-ը մարտի, 2025թ․
1-ը մարտի, 2025թ․

Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին Բավքի բանտում հացադուլ հայտարարեց: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG