Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ 3 մարդ զոհվել է, առնվազն 30-ը՝ վիրավորվել։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ հրթիռները հարված են հյուրանոցին։ Ըստ UNIAN-ի՝ խոսքը "Центральный'' հյուրանոցի մասին է։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հարվածից հետո հյուրանոցում հրդեհ է բռնկվել, ավերվել է հինգհարկանի շենքի աստիճանավանդակը։
Փրկարարները դեպքի վայրում են, չի բացառվում, որ փլատակների տակ դեռ մարդիկ լինեն։
Տեղի իշխանությունների խոսքով՝ Կրիվոյ Ռոգում հրթիռային հարվածի հետևանքով նաև 14 բազմաբնակարան շենք, մշակութային հաստատություն, 12 խանութ և երկու տասնյակ ավտոմեքենաներ են վնասվել։