Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Կուրսկի գիշերօթիկ դպրոցի հանրակացարանին հարված հասցնելու համար, որի հետևանքով առնվազն չորս մարդ Է զոհվել:
Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը Ռուսաստանի տարածքից ավիառումբ է արձակել, որը հայտնվել է Սուջայի գիշերօթիկ դպրոցում: Այնտեղ եղել են մարդիկ, որոնք պատրաստվում էին տարհանման։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Սուջայի վրա հարձակումը ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը պատերազմ մղում:
«Նրանք ավերել են շենքը, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ տասնյակ խաղաղ բնակիչներ են եղել», - գրել է Զելենսկին Facebook-ում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի վաղ առավոտյան Տելեգրամում պնդել է, որ ուկրաինական զինված ուժերը Ուկրաինայի տարածքից «նպատակային հրթիռային հարված են հասցրել Սուջա քաղաքի գիշերօթիկ դպրոցին»:
Պատերազմական իավիճակում լրատվամիջոցներին չի հաջողվել ինքնուրույն ստուգել կողմերից ոչ մեկի հայտարարությունները, և հարձակման մասշտաբները մնացել են անորոշ: