Մատչելիության հղումներ

Բաքուն COP29-ի վերջին ժամերին գործարքի նախագիծ է ներկայացնում


COP29-ի նախագահությունը հավաքի վերջին ժամերին հրապարակեց կլիմայի ֆինանսավորման նոր համաձայնագրի նախագիծը, ըստ որի հարուստ երկրները պետք է տարեկան 250 միլիարդ դոլար տրամադրեն աղքատ երկրներին մինչև 2035 թվականը՝ կլիմայի փոփոխությունների, դրա հետևանքների դեմ պայքարի համար:

Մինչդեռ, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, զարգացող երկրները տարեկան առնվազն 1,3 տրիլիոն դոլարի կարիք ունեն առաջիկա վեց տարիներին՝ կլիմայի փոփոխությունները հաղթահարելու համար։

Բանակցությունները նախատեսվում է ավարտին հասցնել մինչր օրվա վերջ, սակայն ըստ մի շարք աղբյուրների, առաջարկի շուրջ ընդհանուր համաձայնության բացակայության դեպքում բանակցությունները կարող են ձգվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG