Մատչելիության հղումներ

Հարիսը հայտարարել է, որ ապահովել է կուսակիցների անհրաժեշտ աջակցությունը՝ թեկնածու դառնալու համար


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ապահովել է առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու համար կուսակիցների լայն աջակցությունը:

«Ես անհամբեր սպասում եմ, որ շուտով պաշտոնապես կընդունեմ այս թեկնածությունը», - Reuters-ի հաղորդմամբ՝ նշել է նա։

AP-ն իր հերթին հայտնում է, որ պատվիրակների շրջանում անցկացրած ոչ պաշտոնական հարցման համաձայն՝ Հարիսն ունի առնվազն 2579 պատվիրակի աջակցություն՝ անհրաժեշտ 1976-ի փոխարեն։

Քամալա Հարիսը դարձավ կուսակցության հավանական թեկնածուն այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից և իր աջակցությունը հայտնելով փոխնախագահին։

Բայդենի հայտարարությունից հետո 24 ժամվա ընթացքում Հարիսի շտաբը վաստակել է ավելի քան 81 միլիոն դոլար, ասել է նախընտրական արշավի խոսնակը: Սա այս տարվա մրցավազքի մեկ օրում հավաքած ամենաշատ գումարն է։

59-ամյա Հարիսը ընդունել է մարտահրավերը՝ խոստանալով նվաճել կուսակիցների հավանությունը դեմոկրատների առաջիկա համագումարում, որը կանցնի օգոստոսի 19-22-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG