Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելում է Բաքու, երեկոյան կժամանի Երևան


Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնո, արխիվ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնո, արխիվ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Իլհամ Ալիևը շեշտել է, որ Բաքուն շարունակում է ջանքերը՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար» և ընդգծել, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։

Պաշտոնական Բրյուսելը հանդիպման մասին առայժմ չի հաղորդում։

Ադրբեջանական կողմի համաձայն, եվրոպացի դիվանագետն իր հերթին ընդգծել է «Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը», հավելելով, որ «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»:

Մագդալենա Գրոնոն սոցցանցերում գրել է, որ երեկոյան Բաքվից մեկնելու է Երևան, որտեղ առաջիկա երկու օրերին պաշտոնական հանդիպումներ է ունենալու Հայաստանի իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG