Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայում հունիսի 3-ին արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն


Հարավային Կորեայի իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սոկ Յոլը, 8-ը մարտի, 2025թ․
Հարավային Կորեայի իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սոկ Յոլը, 8-ը մարտի, 2025թ․

Հարավային Կորեայում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվեցին հունիսի 3-ին, հաղորդում է Reuters-ը։

Այս ընթացքում վարչապետ Հան Դեոկ-սուն կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:

«Կառավարությունը մտադիր է հունիսի 3-ը նշանակել 21-րդ նախագահական ընտրությունների օր», - կառավարության նիստի ժամանակ հայտարարել է նախագահի պաշտոնակատարը։

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն ապրիլի 4-ին միաձայն հավանություն տվեց նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթին։ 2024-ի դեկտեմբերին երկրի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահին՝ երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի համար։

Յունի աշխատանքի նախարար Կիմ Մուն Սուն հրաժարական է տվել ու հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու և քարոզարշավին նախապատրաստվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG