Մատչելիության հղումներ

Հանրային տրանսպորտում նախորդ ամիս 935 անձ է տուգանվել


Երևանի համայնքային տրանսպորտում նախորդ ամիս առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու, տոմս ունենալով հանդերձ՝ այն չվավերացնելու համար 935 ուղևոր տուգանվել է։ Այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։

Պաշտոնյայի խոսքով՝ 673 տուգանքի որոշումը կայացվել է առանց տոմս երթևեկելու համար, 89-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու և 173-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։

«Միաժամանակ քաղաքացիների կողմից ստացվել են շուրջ 100 վարչական բողոքներ, որոնցից 89 գործ մերժվել է անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, իսկ 11 գործերի վերաբերյալ կայացվել են վարչական ակտերի բեկանման մասին համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով կատարված վճարման վավերացման և վալիդատորի հետ առկա խնդիրն, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված պարզաբանումը», - նշեց Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG