Մատչելիության հղումներ

Հանրահավաք Թբիլիսիում՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը»


Թբիլիսի, 20-ը հոկտեմբերի, 2024թ․
Թբիլիսի, 20-ը հոկտեմբերի, 2024թ․

Թբիլիսիի Ազատության հրապարակում նախօրեին տեղի է ունեցել «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» բազմահազարանոց հանրահավաք։

Խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ վերահաստատելու իրենց աջակցությունը եվրոպական ուղուն։

Թբիլիսիի կենտրոնական հրապարակում հավաքված բազմությունը ներկայացնում է «ազատ Վրաստանը», հանրահավաքին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ շարունակելով․ - «Այսօր այստեղ է դեպի Եվրոպա գնացող հասարակությունը, ժողովուրդը»։

Հոկտեմբերի 26-ի կայանալիք ընտրությունները դիտարկվում են որպես թեստ՝ արդյոք Վրաստանը վերադառնում է Ռուսաստանի ուղեծիր, թե պահպանում է իր արևմտամետ կողմնորոշումը:

Կառավարության անդամները հայտարարել են, թե եվրոպական ընտրության համար երթն իրականում ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից և այն համեմատել են ԼԳԲՏ համայնքի երթի հետ։

2023-ին ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց։ Սակայն Վրաստան-ԵՄ հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ մայիսին «Վրացական երազանքը» ընդունեց «օտարերկրյա գործակալի» օրենքը, որը, ըստ քննադատների, վկայում է Թբիլիսիի մոսկովյան ուղու մասին։

Զուրաբիշվիլին, ով հիմնականում արարողակարգային լիազորություններ ունի, ընտրվել է 2018 թվականին «Վրացական երազանք»-ի աջակցությամբ, սակայն նա այժմ իշխող ուժի ամենամեծ քննադատներից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG