ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այսօր կրկին ժամանել է Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի 29-րդ (COP29) համաժողովի աշխատանքներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցից առաջ Գուտերեշն X-ի իր էջում նշել է՝ պետք է արագացնել անցումը հանածո վառելիքից դեպի վերականգնվող էներգիա:
«Վերականգնվող էներգիան ապահովում է մաքուր օդ, էներգետիկ անվտանգություն և լավ աշխատատեղեր: Այն էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրն է», - գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ շեշտելով՝ հանածո վառելիքի դարաշրջանի ավարտն անխուսափելի է՝ հույս հայտնելով, որ այն շուտ կգա։
COP29-ի շրջանակներում, որ մեկնարկել է նոյեմբերի 11-ին, Գուտերեշը Բաքվում էր նաև միջոցառման բացմանը։
COP-ի օրակարգում զարգացող երկրներին ուղղվող ֆինանսավորումը տասնապատկելու՝ 100 միլիարդը մեկ տրիլիոն դարձնելու որոշումը համաձայնեցնելն է։ Գուտերեշը հայտարարեց, որ COP29-ը պետք է քանդի կլիմայի ֆինանսավորման պատնեշները:
«Զարգացող երկրները չպետք է դատարկաձեռն լքեն Բաքուն: Պարտադիր է, որ գործարքը կայանա, և ես վստահ եմ, որ համաձայնություն ձեռք կբերվի», - ասաց ՄԱԿ-ի գլխավոր արտուղարը։
COP29-ին իր աշխատանքները կավարտի երեք օրից՝ նոյեմբերի 24-ին։