Մատչելիության հղումներ

Համոզված եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը կշարունակվի. Պապիկյանը՝ Լըկորնյուին


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

«Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների», - նշել է Պապիկյանը:

Ֆրանսիայի կառավարության նոր կազմը երեկ է հրապարակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG