Համացանցի անխափան աշխատանքն ապահովող Cloudflare ընկերությունում ծագած տեխնիկական խնդիրների պատճառով աշխարհի տարբեր երկրներում տասնյակ հազարավոր կայքեր և հավելվածներ անհասանելի են։ Դրանց թվում են նաև Facebook-ը, X-ը և Telegram-ը, Chat GPT-ն և Spotify-ը։
Cloudflare ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրենք այժմ աշխատում են «ճգնաժամային իրավիճակը մեղմելու ուղղությամբ»։
Ընկերությունը, սակայն, չի նշում ոչ խափանման հնարավոր պատճառները, ոչ էլ դրանց վերացման մոտավոր ժամկետը։