Մատչելիության հղումներ

Կատարը պատրաստ է անհրաժեշտության դեպքում երկրից արտաքսել «Համաս»-ի առաջնորդներին. The Times of Israel


Կատարի դրոշը արխիվ
Կատարի դրոշը արխիվ

Կատարը պատրաստ է կատարել ԱՄՆ-ի խնդրանքը և անհրաժեշտության դեպքում երկրից արտաքսել ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման առաջնորդներին։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ The Washington Post-ի՝ ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կատարի ղեկավարության հետ զրույցում պնդել էր, որ եթե խմբավորման առաջնորդները շարունակեն մերժել Իսրայելի պահանջները, պետք է հեռացնել նրանց Կատարից։ Ամերիկյան պարբերականի աղբյուրների համաձայն՝ Կատարի իշխանությունները պաղեստինյան խմբավորման ներկայացուցիչներին արդեն խորհուրդ են տվել նախապես փնտրել բնակության նոր վայր։

«Համաս»-ի պատվիրակությունը այսօր ժամանել է Կահիրե՝ բանակցությունների՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Իսրայելի և «Համաս»-ի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս՝ առանց վճռական բեկման։

Նեթանյահուի վարչակազմը հայտարարում է, որ մտադիր է հասնել «Համաս»-ի ամբողջական ոչնչացման, խմբավորումն իր հերթին պահանջում է իսրայելական ուժերի դուրսբերում Գազայի հատվածից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG