Մատչելիության հղումներ

«Համաս»-ը հերքում է պնդումները, թե հարձակումներ էր ծրագրել իսրայելական զինվորների դեմ


Գազա, 18-ը մարտի, 2025թ․
Գազա, 18-ը մարտի, 2025թ․

ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը հայտարարել է, որ հրադադարի պայմանավորվածությունը պահպանել են մինչև վերջին պահը և որևէ հարձակում չեն ծրագրել։

«Ձգտում էինք, որ հրադադարը երկարաձգվի, սակայն Իսրայելի վարչապետը նախընտրեց վերսկսել պատերազմը», - հայտարարել է խմբավորումը տելեգրամյան ալիքում՝ հերքելով Իսրայելի հայտարարությունը, թե «Համաս»-ը հարձակումներ էր ծրագրել իր զինվորների ուղղությամբ։

Կազմակերպությունը սա համարում է պատրվակ։

Մարտի լույս 18-ի գիշերը, հրադադարի հաստատումից երկու ամիս անց, իսրայելական բանակը վերսկսել է օդային հարվածները Գազայի թիրախներին։ Ընդգծելով, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքն է հրամայել վերսկսել օդային հարվածները։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի թիրախներին Իսրայելի օդային հարվածներից առնվազն 200 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG