ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը Տելեգրամի էջի գրառմամբ հայտնում է, որ պոլիտբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանեին օգոստոսի 2-ին հուղարկավորվելու է Քաթարի մայրաքաղաք Դոհայում։
Օգոստոսի 1-ին Թեհրանում տեղի է ունենալու «պաշտոնական և ժողովրդական հրաժեշտի» արարողություն։
Իսմայիլ Հանեին հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։