Մատչելիության հղումներ

«Համաս»-ը ևս մեկ պատանդի է ազատ արձակել


Գազա, հունվար, 2025թ.
Գազա, հունվար, 2025թ.

Պաղեսինյան «Համաս» (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) խմբավորումն այսօր Կարմիր խաչի միջոցով ազատ է արձակել իսրայելական բանակի 20-ամյա զինծառայող Ագամ Բերգերին։ Նա այն հինգ երիատասարդ կին զինծառայողներից մեկն էր, որ պատանդառվել էր հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։

Մյուս 4-ն ազատ էին արձակվել շաբաթ օրը։ Իսրայելի պաշտպանական գերատեսչությունում հաստատել են, որ Ագամ Բերգերն արդեն իրենց տարածքում է։ Սպասվում է, որ արմատական «Համաս» խմբավորումն այսօր ազատ կարձակի ևս 2 պատանդների՝ 29-ամյա Արբել Յահուդին ու 80-ամյա Գադի Մոսեսին։ Նրանք քաղաքացիական անձինք են։

Ակնկալվում է, որ Իսրայլեն էլ ազատ կարձակի բանտերում գտնվող 110 պաղեստինցիների։

Հրադադարի համաձայնությունից հետո սա պատանդների երրրոդ փոխանակումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG