Մատչելիության հղումներ

«Համաս»-ը ազատ է արձակել ևս 7 պատանդի


Լուսանկարում՝ Արբել Յահուդը, 30-ը հունվարի, 2025թ.
Լուսանկարում՝ Արբել Յահուդը, 30-ը հունվարի, 2025թ.

Պաղեստինյան «Համաս» խմբավորումը քիչ առաջ ազատ է արձակել ևս 7 պատանդների: Նրանց թվում են երկու իսրայելցի կանայք՝ 29-ամյա Արբել Յահուդն ու 80-ամյա Գադի Մոսեսը:

Մյուս հինգը Թաիլանդի քաղաքացիներ են, որ նույնպես պատանդառվել էին հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը:

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց է ճանաչվել:

Հրադադարի համաձայնությունից հետո սա պատանդների երրրոդ փոխանակումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG