Ուկրաինամետ հաքերական խմբավորումները ստանձնել են ռուսաստանյան խոշորագույն պետական «Աէրոֆլոտ» ավիաընկերության սերվերների վրա հարձակման պատասխանատվությունը։ Հարձակման հետևանքով փոխադրողը ստիպված է եղել չեղարկել մի քանի տասնյակ չվերթներ՝ այդ թվում Երևանի ուղղությամբ։
«Աէրոֆլոտ»-ի դեմ այս գործողության պատասխանատվությունը ստանձնել են Silent Crow և «Կիբերպարտիզաններ BY» հաքերական խմբավորումները։
«Մեզ հաջողվել է ոչնչացնել ավիաընկերության հազարավոր սերվերներ, ինչպես նաև վերահսկողություն սահմանել «Աէրոֆլոտի» ղեկավարության անձնական համակարգիչների նկատմամբ», - հայտարարել են Silent Crow-ի հաքերները՝ ավիաընկերությանը պատճառված վնասը «ռազմավարական» որակելով։