Մատչելիության հղումներ

Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է. Գարեգին Բ.


«Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր», - այս մասին Էջմիածնի Մայր տաճարում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ», - ընդգծեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներն այսօր ուխտագնացություն են իրականացրել դեպի Սուրբ Էջմիածին: Գարեգին Բ-ն իր խոսքում շեշտեց. «Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո, նվիրվածության մասին՝ մեր Սուրբ եկեղեցու ու ազգային արժեքների նկատմամբ: Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG