Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն դատարանը մեղավոր ճանաչեց Վանաձորի նախկին քաղաքապետին


Րոպեներ առաջ Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վճիռը՝ նրան մեղավոր ճանաչելով պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։

Դատարանը նրան ազատազրկեց 4 տարի 4 ամիս ժամկետով: Մինչ գրավով խափանման միջոցի փոփոխությունը, Ասլանյանն արդեն 2 տարի 7 ամիս անազատության մեջ է գտնվել:

Մամիկոն Ասլանյանը հայտնեց՝ բողոքարկելու են որոշումը:

Վանաձորի նախկին քաղաքապետը կալանքից 10 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել անցած հուլիսին:

Ասլանյանն անազատության մեջ հայտնվեց 2021-ի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին, նրանք ավելի վաղ ստորագրությամբ ազատ էին արձակվել։

Ասլանյանն իր դեմ հարուցված քրեական գործը բազմիցս որակել է քաղաքական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG