Մատչելիության հղումներ

Հաղարծինի մոտ վթարի հետևանքով տուժածները Բրյուսովի ուսանողներն են, հոսպիտալացվել է 30 անձ


Դիլիջան, արխիվ
Դիլիջան, արխիվ

Հաղարծինի վանքի մոտ այսօր տեղի ունեցած վթարից տուժել են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները, հայտնում է համալսարանը:

Գիտաճանաչողական այցով Դիլիջան մեկնած ուսանողների ավտոբուսը շրջվել է: Դեպքի հետևանքով մի շարք ուսանողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են Տավուշի մարզային բժշկական կենտրոն, որտեղ նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։

Համալսարանը տեղեկացնում է, որ բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն:

Առողջապահության նախարարությունն իր հերթին հաղորդում է, որ հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը`միջին ծանրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG