Հաագայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որն, ըստ առաջնորդների, կարող է պատմական դառնալ․ ակնկալվում է, որ երկօրյա հավաքի ավարտին աշխարհի ամենամեծ ռազմական դաշինքի անդամները կպարտավորվեն առաջիկա տասը տարիներին իրենց պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսին։
Առայժմ միայն Իսպանիան է հայտարարել, որ դա անիրագործելի նպատակ է Մադրիդի համար։
Գագաթնաժողովի օրակարգում են նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ու իրավիճակը Մերձավոր Արևելքում։