Մատչելիության հղումներ

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին եվրոպամետ ուժերը կմասնակցեն Եվրադաշինքով


Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եվրոպամետ երեք ուժերը կմասնակցեն Եվրադաշինքով, ցուցակը գլխավորելու է Լևոն Բարսեղյանը։

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են մարտի 30-ին: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը:

Նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական գործի հարուցումից հետո Գյումրիի ավագանու իշխող «Բալասանյան» դաշինքն առանց բացատրության անցած հոկտեմբերին հրաժարվեց քաղաքի կառավարումից, ինչից հետո էլ արտահերթ ընտրության անհրաժեշտություն առաջացավ։

Նախքան արտահերթը Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում փրայմըրիզ անցկացրեց, հաղթողին էլ վարչապետը քաղաքի ժամանակավոր ղեկավար նշանակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG