Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում այսօր բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Փրկարար ծառայության ավտոմեքենան կողաշրջվել է:
Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Պատահարի հետևանքով հինգ անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։
Վիրավորների թեվում կա նաև 8-ամյա երեխա, նրան Գյումրիի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները տե՛ս այստեղ