Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայր


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից հետ են տեղափոխել Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը, թե ինչու են տեղափոխել, Փոստանջյանն ասաց՝ տեղյակ չէ:

Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Ղուկասյանի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հսկողության տակ, երեկ նրան հիվանդանոց էին տեղափոխել՝ հետազոտությունների: Թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի Ղուկասյանը, պաշտոնյան չմանրամասնեց՝ բժշկական գաղտնիքի պատճառով:

Նախօրեին փաստաբանը տեղեկացրեց, որ Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ», - գրել էր Վարդան Ղուկասյանի փաստաբանը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG