Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել է, Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց- այս մասին հայտարարում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ», - գրել է Վարդան Ղուկասյանի փաստաբանը։
Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից առայժմ որևէ մեկնաբանություն հնարավոր չի եղել ստանալ։ Իսկ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից «Ազատությանը» բժշկական գաղտիքի հիմքով տեղեկատվություն չտրամադրեցին։