Երեկ Գյումրիի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված 33 անձ ձերբակալվել է, «Ազատությանը» հայտնում են Քննչական կոմիտեից:
Նախօրեին իրավապահները քննչական գործողություններ էին անցկացնում Գյումրիի քաղաքապետարանի շենքի ներսում ու փորձում ձերբակալել Վարդան Ղուկասյանին, դրսում հավաքվել էին նրա աջակիցները: Մեծ թվով ոստիկականներ էին տեղափոխվել Գյումրի: Ուժայինների մուտքը Վարդանանց հրապարակ հավաքվածները դիմավորեցին ամոթ վանկարակումներով: Անընդմեջ լարվում էր նաև իրավիճակը, հրմշտոց ու բախում եղավ: