Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով


Գյումրիի ավագանու նիստ, արխիվ
Գյումրիի ավագանու նիստ, արխիվ

Գյումրիի ավագանու այսօրվա հերթական նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով. ավագանու 33 անդամներից ներկա էին16-ը՝ պահանջվող 17-ի փոխարեն:

Ներկա չէին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 14 անդամները, «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության կալանավորված երկու անդամները՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Տիգրան Ավագյանը: «Ազատության» տեղեկություններով՝ Ավագյանը մանդատից հրաժարվելու է և այն փոխանցելու է Կոմկուսի ցուցակի հաջորդ համարին, որպեսզի խմբակցությունն այսուհետ քվորում ապահովելու հարցում խնդիրներ չունենա:

Բացականերից մեկն էլ «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանն էր, ինչպես խմբակցության ղեկավարը տեղեկացրեց՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG