Գրենլանդիայում անցկացվող խորհրդարանական ընտրություններում առաջատար է ընդդիմադիր «Դեմոկրատներ» կուսակցությունը, որ հանդես է գալիս Դանիայից կղզու անկախացման օգտին, հաղորդում է CNN-ը։
Դեմոկրատներն ստացել են ձայների 30 տոկոսը։ Մեկ այլ ընդդիմադիր ուժ ՝ «Նալերակ»-ը, որ նույնպես Դանիայից անջատվելու կողմնակից է՝ երկրորդ տեղում է՝ 25 տոկոսով։ Այս ուժը Միացյալ Նահանգների հետ կապերը սերտացնելու կողմնակից է։ 21 տոկոսով երրորդ տեղում է վարչապետ Մյութե Էգեդեի ղեկավարած «Ազգային միությունը», նրա կոալիցիոն գործընկեր «Առաջ» կուսացությունը չորրորդ տեղում է՝ 15 տոկոսով։
Խորհրդարանի 31 պատգամավորներին ընտրելու իրավունք ունեին Գրենլանդիայի 44 հազար բնակիչներ։ Ընտրություններն անցկացվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարությունների ֆոնին․ նա ընտրվելուց անմիջապես հետո հայտարարեց, որ Գրենլանդիան պետք է Նահանգներին անվտանգության նկատառումներով, ընդ որում, Թրամփը չէր բացառել ռազմական ուժի գործադրման հնարավորությունը, ավելի ուշ խոսել էր կղզին գնելու մասին։
Դանիայի վարչապետը հակադարձել էր՝ «Գրենլանդիան չի վաճառվում»։