Մատչելիության հղումներ

Գրացի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասավ 10-ի


Ավստրիա - Փրկարարները և բժիշկները դեպքի վայրում, Գրաց, 10-ը հունիսի, 2025թ.
Ավստրիա - Փրկարարները և բժիշկները դեպքի վայրում, Գրաց, 10-ը հունիսի, 2025թ.

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի, այդ թվում՝ զինված հարձակման հեղինակը։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է ավելի քան 20 մարդ։

Ավստրիական լրատվամիջոցների՝ մասնավորապես Kronen Zeitung թերթի տվյալներով, հարձակման հեղինակը դպրոցի աշակերտներից է, որը հարձակումից հետո ինքնասպան է եղել։

Միջադեպի պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ մինչ այս պահը չեն հաղորդվել :

Ականատեսները լրատվամիջոցներին պատմել են, որ զինված անձը կրակ է բացել դպրոցի երկու դասասենյակներում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG