Մատչելիության հղումներ

Գուտերեշը ժամանել է Կազան


Գուտերեշը Կազանում, 23-ը հոկտեմբերի, 2024թ․
Գուտերեշը Կազանում, 23-ը հոկտեմբերի, 2024թ․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, հայտնում է Թաթարստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

BRICS-ի գագաթնաժողովին Գուտերեշի մասնակցության մասին տեղեկությունը հայտնվեց հոկտեմբերի սկզբին, սակայն պաշտոնապես հաստատվեց միայն նախօրեին։

Գուտերեշի ներկայացուցիչ Ֆարհան Հաքն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կվերահաստատի «Ուկրաինայի հարցում իր հայտնի դիրքորոշումը»՝ շեշտելով՝ ճգնաժամը պետք է լուծել միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրություն և բանաձևերի հիման վրա։

Գուտերեշը բազմիցս քննադատել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում՝ պնդելով, որ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը «վտանգավոր նախադեպ» է ստեղծում աշխարհի համար։

Գուտերեշն, ըստ Հաքի, «կշարունակի ջանքերը» Սև ծովում անվտանգ նավարկությունը վերականգնելու ուղղությամբ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կիևը դատապարտել է Գուտերեշի այցը Մոսկվա։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերժել է Շվեյցարիայում կայանալիք խաղաղության առաջին գագաթնաժողովին մասնակցելու Ուկրաինայի հրավերը։ Միևնույն ժամանակ նա ընդունել է ռազմական հանցագործ Պուտինի հրավերը Կազան: Սա սխալ ընտրություն է, որը չի նպաստում խաղաղության գործընթացին, այլ միայն վնասում է ՄԱԿ-ի հեղինակությունը»,- ասված է Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG