«Գորիսը մի քաղաք է, որը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում է գտնվում, քաղաք, որը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը»,- այսօր Գորիսում՝ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին:
«Սա քաղաք է, որ կառուցում է խաղաղություն տարածաշրջանում, այն եղել է միշտ խաչմերուկում և խաղաղության կառուցմանն է միտված եղել: Եվ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ: Մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է», - ասել է նա:
Երկուշաբթի Գորիսի կենտրոնում՝ քաղաքապետարանին կից շենքում, կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը: