Մատչելիության հղումներ

Գիտնականներն ուսումնասիրում են Հայաստանի հազվագյուտ մետաղները


Ի՞նչ «հազվագյուտ» պոտենցիալ ունեն Հայաստանի հանքերը

Այն, ինչ ուզում էր Ամերիկան դեպի Ուկրաինա աջակցությունը շարունակելու համար, կարող է գտնվել նաև Հայաստանում:

Կիևն ու Վաշինգտոնը կարծես թե համաձայնության են գալիս Ուկրաինայի բնական պաշարների համատեղ տնօրինման համաձայնության շուրջ. Նախագահ Թրամփը հետաքրքրված է Ուկրաինայի հազվագյուտ մետաղներով, որոնք օգտագործվում են հեռախոսների, համակարգիչների ու անգամ ռազմատեխնիկայի արտադրության մեջ: Հիմա ողջ աշխարհում է մրցակցություն դրանց համար։

Հայաստանում, օրինակ, հազվագյուտ կամ կրիտիկական համարվող մետաղներից առկա են ռենիում, սելեն, տելուր, բիսմութ, կան նաև հազվագյուտ հողային տարրեր՝ մագմատիկ ծագման ապարների համալիրներում։

Ու արդեն երեք տարի է՝ այս պատերի ներսում գիտնականները երկրի հազվագյուտ մետաղների արդյունաբերական պոտենցիալն են փորձում բացահայտել:

Արևային մարտկոցներից մինչև հողմային կայաններ ու էլեկտրական մեքենաներ, բժշկական սարքերից մինչև ԱԹՍ-ներ, հարվածային ինքնաթիռներ և պաշտպանական միջոցներ՝ առանց կրիտիկական մետաղների արտադրելն անհնար է: Բայց գիտնականների խնդիրն ուրիշ է:



Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG