Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ կրակը արագ մեկուսացվել է։
Ըստ Baza-ի՝ գործարանը պատկանում է Lukoil-ին։ Ուկրաինական դրոնները անցած գիշեր գրոհել են նաև Աստրախանի շրջանը՝ թիրախավորելով էներգետիկ համալիրի օբյեկտը, որտեղ ևս հրդեհ է բռնկվել։
Astra և Baza տելեգրամյան ալիքների համաձայն՝ հարված է հասցվել «Գազպրոմի» գործարանին։ Հարձակումների հետևանքով Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը այսօր առավոտյան չեղարկել է բոլոր չվերթները Բաքվից Աստրախան և հակառակ ուղղությամբ։