Մատչելիության հղումներ

Գերմանիայում Ryanair-ի արտակարգ վայրէջքի ժամանակ 9 ուղևոր վիրավորվել է


Բեռլինից Միլան ուղևորվող Ryanair ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Գերմանիայի հարավում՝ ուժեղ փոթորկից առաջացած ուժգին տուրբուլենտության հետևանքով, ինչի պատճառով 9 ուղևոր վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնել է Բավարիայի ոստիկանությունը։

Թռիչքն անվտանգ վայրէջք է կատարել Մեմինգեն քաղաքում՝ Մյունխենից մոտ 115 կմ արևմուտք։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել:

Ryanair-ը հայտարարել է, որ կապիտանը վայրէջքից առաջ բժշկական օգնության խնդրանքով է դիմել։ Ընկերությունը հավելել է, որ փոխարինող թռիչք է կազմակերպվել ուղևորներին Միլան տեղափոխելու համար, և ներողություն է խնդրել պատճառված անհարմարությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG