Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Ուկրաինայում է՝ այդ երկրին հետագա աջակցության հարցերը քննարկելու ու ռազմական իրադրության վերաբերյալ պատկերացում կազմելու համար։
«Ինձ համար կարևոր է այս այցով ցույց տալ, որ մենք՝ որպես ՆԱՏՕ-ի ամենամեծ երկիր, շարունակում ենք ակտիվորեն աջակցել Ուկրաինային»,- ասել է նախարարը Ուկրաինայի ղեկավարների հետ բանակցություններից առաջ։
Ինչպես նշում է DPA գործակալությունը, այս այցը տեղի է ունենում ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի պաշտոնն ստանձնելուց մեկ շաբաթ առաջ, ու թերահավատություն կա Վաշինգտոնի կողմից Կիևին հետագա ռազմական աջակցության վերաբերյալ։
Երեկ Բորիս Պիստորիուսը Վարշավայում Ուկրաինային եվրոպական աջակցության հարցերն է քննարկել Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի նախարարների հետ։ Գերմանիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել է. «Եթե գումար ու զենքի արտադրության հզորություններ լինեն, Ուկրաինան ինքը բոլորից արագ կկարողանա զենք ու նյութեր մատակարարել իր զորքին»։