Մատչելիության հղումներ

Գերմանիան համաձայնեցրել է նոր զինծառայության ծրագիր՝ բանակը մեծացնելու նպատակով


Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը քաղաքական ուժերի միջև ամիսներ տևած տարաձայնություններից հետո համաձայնեցրել է զինվորական ծառայության նոր ծրագիրը, որն ուղղված է զորքերի թվաքանակի ավելացմանը:

Ծրագրի համաձայն՝ բոլոր 18 տարեկան տղամարդիկ պետք է լրացնեն ծառայության համար իրենց պիտանիության մասին հարցաթերթիկը և սկսած 2027 թվականից անցնեն բժշկական հետազոտություն:

Այս որոշումն ընդունվել է, քանի որ Բեռլինը ձգտում է ստեղծել Եվրոպայում ամենաուժեղ բանակը:

Ակնկալվում է, որ օրենսդիրները կքվեարկեն այս ծրագրի շուրջ մինչև 2025 թվականի վերջ:

Այս տարվա սկզբին Գերմանիայի պաշտպանության նախարար, գեներալ Կարստեն Բրոյերը նախազգուշացրել էր, որ ՆԱՏՕ-ի Արևմտյան դաշինքը պետք է պատրաստվի չորս տարվա ընթացքում Ռուսաստանի հնարավոր հարձակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG