Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի խոսնակը դավաճաններ է համարել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան լսումներին մասնակցած վրացիներին


Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի

ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացուցիչների տանը հունիսի 4-ին լսումներ են անցկացվել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման հետ կապված։

Քննարկումներին մասնակցել և ելույթ են ունեցել «Բաց հասարակություն» Եվրոպական ինտեգրման հիմնադրամի ծրագրի ղեկավար Վանո Չխիկվաձեն և Եվրամիությունում Վրաստանի նախկին դեսպան Նատալիա Սաբանաձեն։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին էլ ասել է, որ նրանք դավաճաններ են, այլ երկրի օրենսդիր մարմնում ցուցմունք են տվել իրենց երկրի դեմ, իսկ Կոնգրեսի քննարկումները գնահատել է «ծանր տեսարան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG