Մատչելիության հղումներ

Կօգտագործվի այլ գործիքակազմ, որով կստիպենք հետ գնալ. Գեղարքունիքի մարզպետը՝ ադրբեջանական ԶՈւ-ի չհեռանալու դեպքում քայլերից


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան, արխիվ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան, արխիվ

Ադրբեջանական ուժերը պետք է հետ գնան Գեղարքունիքի մարզի տարածքներից, որոնք այսօր գտնվում են նրանց զորքերի հսկողության տակ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հարցին՝ եթե սահմանազատումից հետո հետ չգնա՞ն, մարզպետն այսպես պատասխանեց. - «Կօգտագործվի այլ գործիքակազմ, որով իրենց կստիպենք, որ իրենք հետ գնան»։

Մարզպետը հստակեցրեց, որ տարբեր գործոններ կան, որոնք կարելի է օգտագործել, իսկ ուժը ամենավերջին գործիքն է։

Կարեն Սարգսյանը նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զինուժի՝ սահմանին հարող 12 բնակավայրերի վրա հարձակման արդյունքում մի շարք հատվածներում նրանք դեռ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։

  • Հայ-ադրբեջանական սահմանը մոտ 1000 կիլոմետր է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սյունը տեղադրվեց ապրիլի 23-ին։
  • Երբ Երևանն ու Բաքուն կանցնեն մյուս հատվածների սահմանազատմանը ու որ թվականի քարտեզներով՝ առայժմ հայտնի չէ։
  • Այս պահի դրությամբ կա 12.6 կմ սահմանազատված տարածք և 43 սյուն։ Շուրջ մեկ ամսում են Երևանն ու Բաքուն ավարտել Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման գործընթացը, որը Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով։
  • Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվեց ապրիլի 19-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG