Գազայում իսրայելական հարվածներից միայն այսօր առնվազն 72 մարդ է զոհվել, 21-ը՝ միջազգային օգնության բաշխման կայանի մոտ, հաղորդել են «Համաս»-ի կողմից վերահսկվող տարածքի պաշտոնյաները։
Ականատեսներից մեկը France-Presse-ին պատմել է, որ սննդի հերթում կանգնածները հայտնվել են տանկերի հրետակոծության և անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ։ «Մենք չէինք կարող օգնել նրանց կամ նույնիսկ ինքներս փախչել», - ասել է նա։
Իսրայելն արդեն երեք ամսից ավելի է՝ արգելափակում է սննդի ու այլ ապրանքների մատակարարումը անկլավում ապրող մարդկանց։