Մատչելիության հղումներ

Գազայում իսրայելական հարվածի հետևանքով զոհ կա


Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով պաղեստինցի Է զոհվել, հայտնել են տեղի առողջապահական մարմինները:

Իսրայելը հայտարարել է, որ իր ավիացիան հարվածել է գրոհայինին, որը սպառնալիք էր ներկայացնում իրենց ուժերի համար:

Ալ Ահլի հիվանդանոցից հայտնել են, որ մեկ մարդ սպանվել է Գազայի Շեջայա արվարձանում բանջարեղենի շուկայի մոտ տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով:

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն իր հերթին հայտարարություն է տարածել, որում թվարկել է Իսրայելի կողմից հոկտեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի մի շարք խախտումներ, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 236 պաղեստինցիներ, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են, սպանվել են Իսրայելի հարվածների հետևանքով հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

XS
SM
MD
LG