Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակն ամենօրյա մարտավարական դադարներ կանի՝ հումանիտար նպատակով


Գազա, արխիվ
Գազա, արխիվ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կիրականացնի ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարներ Գազայի հարավային հատվածներում։ Նպատակը, ըստ հաղորդագրության, թույլ տալն է, որ ավելի շատ օգնություն մտնի Գազա, որտեղ հումանիտար ճգնաժամը շարունակում է աճել։

Հայտարարության մեջ ասվում է, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն ամեն օր մի քանի ժամով Քերեմ Շալոմ անցակետից դեպի Սալահ ալ-Դին ճանապարհ, այնուհետև հյուսիս տանող ճանապարհի երկայնքով:

  • Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա:
  • «Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

XS
SM
MD
LG