Մատչելիության հղումներ

Գազա օգնություն տեղափոխող նավատորմը մտել է «բարձր ռիսկի գոտի»


Գազա օգնություն տեղափոխող նավերից մեկը Կրետե կղզու մոտ, 25-ը սեպտեմբերի, 2025թ.
Գազա օգնություն տեղափոխող նավերից մեկը Կրետե կղզու մոտ, 25-ը սեպտեմբերի, 2025թ.

Գազա օգնություն տեղափոխող նավատորմը հայտնում է՝ մտել են «բարձր ռիսկի գոտի», Գազայի ափերից 278 կիլոմետր տրամագծից ներս։ Թել Ավիվը հայտարարել է՝ թույլ չեն տալու նավերին Գազա հասնել, որովհետև այն «ռազմական գործողությունների գոտի է»։

Նավերում գտնվող կամավորները հայտնում են, որ ժամեր առաջ միջադեպ է եղել՝ իսրայելական ռազմանավը մի քանի րոպեով շրջափակել է նավերից մեկը, այժմ նավատորմը շարունակում է դեպի Գազա շարժվել։

Նավերի ընթացքին երեկվանից կարելի է հետևել ուղիղ եթերով։ Նավերը բաց ծով են դուրս եկել օգոստոսի 31-ին: Դրանցից մեկում է ակտիվիստ Գրետա Թունբերգը։

Անցած շաբաթ էլ հաղորդվել էր Հունաստանին մոտ միջազգային ջրերում անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, պնդում էին, թե լուսաձայնային նռնակներով ու գրգռիչ նյութերով հարվածներ են եղել։ Թել Ավիվը տեղեկություններին չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG