Գազա մարդասիրական օգնություն տանող Global Sumud նավատորմի ակտիվիստները, այդ թվում՝ Գրետա Թունբերգն արտաքսվում են Իսրայելից։
Լրատվամիջոցները հաղորդում են, որ նրան արդեն օդանավակայան են տեղափոխում, որտեղից նա Հունաստան կարտաքսվի։
Օգոստոսի 31-ից ծով դուրս եկած տասնյակ նավերն իսրայելական ուժերը կանգնեցրին անցած շաբաթ, երբ ակտիվիստները մտել էին «Ակտիվ ռազմական գոտի»։
Տասնյակ ակտիվիստներ արդեն լքել են Իսրայելը, որոշները նվաստացուցիչ վերաբերմունքից են դժգոհել։ Իտալացի լրագրող Սավերիո Տոմասին պնդել է, թե ուժայինները հարվածել են իր մեջքին ու գլխին։ Թել Ավիվը վատ վերաբերմունքի մասին ակտիվիստների պնդումները «անամոթ ստեր է» որակել։ «Բոլոր կալանավորվածների իրավունքները լիովին պաշտպանված են», - հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը։