Մատչելիության հղումներ

Գառնիում կաթողիկոսի հասցեին հայտարարությունը հանցագործությո՞ւն է. դատախազությունը դեռ ուսումնասիրում է


Արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակիր գառնեցի Էդվարդ Ստեփանյանն իր առաջարկության համար կկանգնի դատարանի առաջ:

Երեկ Ստեփանյանը ներկա էր գյուղի եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագին: Իշխանական կուսակցության լրատվամիջոցի՝ Civic.am-ի լրագրողն էր մոտեցել եկեղեցու բակում հավաքվածներին, հարց տվել, թե «ի՞նչ պիտի լինի, որ նա հեռանա»: Քաղաքացին պատասխանել էր. «Մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»:

Ստեփանյանն, ըստ Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ տնտեսության աշխատակից է, զբաղվում է ջրաչափերի սպասարկմամբ: Դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, թե ուսումնասիրում են Ստեփանյանի հայտարարությունը: Եթե պարզվի, որ կա հանցակազմ, ապա գործը կուղարկի Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու համար:

Մինչ դատախազությունը կորոշի գառնեցի տղամարդու ճակատագիրը, քննչականում ու դատարաններում տասնյակ գործեր կան ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների դեմ:

Իրավապաշտպանները հիշեցնում են խտրական արդարդատության մասին:


Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG