Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և հայ - թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում և «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական կողմը։
ՌԴ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ, ռուսական կողմը հաստատել է՝ պատրաստ է շարունակել «նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելուն, քանի որ հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար»։
Հաղորդագրության համաձայն՝ Ռուբինյանն իր հերթին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։
Հայաստանի Ազգային ժողովի լրատվականը հեռախոսազրույցի մասին հակիրճ հաղորդագրություն է տարածել՝ նշելով միայն, որ քննարկվել են «ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր»: