«Գախարիան՝ Վրաստանի համար» ընդդիմադիր ուժը դադարեցնում է բոյկոտը խորհրդարանում՝ պատրաստակամություն հայտնելով ներգրավվել օրենսդիր մարմնի աշխատանքներում, այս մասին հայտարարել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գիորգի Շարաշիձեն։
Նրա խոսքով՝ խորհրդարանի և մունիցիպալ ժողովների մասնակցությունից հրաժարվելը ոչ միայն սխալ է, այլև «հանցագործություն երկրի և ժողովրդի դեմ»։ Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ ամիսներ շարունակվող խորհրդարանական բոյկոտը փաստացի մեկուսացրել է ընդդիմությանը քաղաքական ասպարեզից և արդյունքում, ըստ Շարաշիձեի, «Վրացական երազանքը» հնարավորություն ստացավ առանց դիմադրության ամրապնդել ավտորիտարիզմը։
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի առաջնորդած կուսակցությունից բացի խորհրդարանական բոյկոտին են միացել նաև մյուս ընդդիմադիր ուժերը՝ պնդելով, որ օրենսդիր մարմնի ընտրությունների արդյունքները կեղծված են։