Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ֆեդերացիայից։

Իսկ թե ազգային հավաքականի մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո կան արդյոք արդեն նոր մարզչի թեկնածուներ, կառույցից փոխանցեցին. - «Թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակություն այս կապակցությամբ դեռևս չկա»։

Պետրակովը հավաքականի մարզչի պաշտոնից հեռացվեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի՝ երեկ կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:2 հաշվով:

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ ՖԱՖ-ը, մինչդեռ, պահանջում է Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG