Մատչելիության հղումներ

Մերցը Փարիզում է, հանդիպել է Մակրոնի հետ


Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Քննարկվել է Եվրոպայի անվտանգությունը՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի փոփոխվող քաղաքականության ֆոնին, հաղորդում է DW-ն:

Մերցը չորեքշաբթի ուշ երեկոյան սոցցանցերում հրապարակել է իր և Մակրոնի լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի նախագահին «բարեկամության» և «գերմանա-ֆրանսիական հարաբերությունների նկատմամբ վստահության» համար։

«Մեր երկրները միասին կարող են մեծ հաջողությունների հասնել՝ հանուն Եվրոպայի»,- գրել է Մերցը Instagram-ում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG