Մատչելիության հղումներ

Freedom House-ի 2024-ի զեկույց. Հայաստանը` կրկին ազատ համացանց ունեցող երկրների շարքում


Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում. Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցը. այս տարի Հայաստանը կրկին դասվում է ազատ համացանց ունեցող երկրների շարքին:

2024 թվականի զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր: Անցյալ տարի Հայաստանը ստացել էր 72 միավոր: Զեկույցը ընդգրկում է 2023-ի հունիսի 1 -ից մինչ 2024-ի մայիսի 31-ը ժամանակահատվածը:

«Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիա հարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել», - ասված է Freedom House-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրությունում:

Զեկույցը, ըստ նույն աղբյուրի, «ընդգծում է, որ 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը»:

XS
SM
MD
LG